Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. 9-րդ շաբաթ. tsnndatun.am

Հղիություն. 9-րդ շաբաթ. tsnndatun.am

Հղիության մանկաբարձական ժամկետը 9-ը շաբաթ է, իսկ դա նշանակում է, որը բժիշկը կարող է Ձեզ ուղարկել հետազոտության՝ տոքսոպլազմոզի, ցիտոմեգալովիրուսի և կարմրախտի  կապակցությամբ: Անպայման հանձնեք բոլոր պահանջվող անալիզները և այցելեք անհրաժեշտ մասնագետներին: Այս շրջանում պետք է խորհրդակցել ակնաբույժի, թերապևտի, մաշկաբանի, ատամնաբույժի, օտոլարինգոլոգի և սրտաբանի հետ: Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել նաև ֆլեբոլոգ և ինֆեկցիոնիստ: Իհարկե, բոլոր մասնագետներին այցելելը միաժամանակ շատ դժվար է, այդ պատճառով՝ գնահատելով Ձեր վիճակը և ուժերը, նրանց մոտ գրանցվեք հերթականությամբ:

ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Պտղի երկարությունը գլխի գագաթից մինչև սրբոսկր կազմում է մոտ 22-30 միլիմետր, քաշը գրեթե 1 գրամ է: Նրա սիրտն արդեն ունի 4 խոռոչ /2 նախասիրտ և 2 փորոք/, արդեն սկսել են ձևավորվել կաթնատամների սաղմերը, անհետացել է էմբրիոնալ «պոչուկը»: Ակտիվորեն զարգանում է գլխուղեղը, ձևավորվում է ուղեղիկը /ուղեղի այն մասը, որն ապահովվում է շարժումների կոորդինացիան/:

Արդեն լրիվ  ձևավորվել են աչքերը, սակայն մինչև 27 շաբաթը նրանք կոպերով փակված են լինելու: Ձեռքերի մատները ավելի երկար են, առաջիկայում դրանց վրա արդեն կհայտնվեն թմբիկները:

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

9 շաբաթական հղիության ընթացքում ևս մշտապես մեծանում է արգանդը, օրեցօր ավելանում է արյան և լիմֆատիկ հեղուկի ծավալը: Կարող է նկատվել մոր քաշի ոչ շատ մեծացում: Այդ կերպ օրգանիզմն սկսում է ճարպ պահեստավորել, որը պետք է լինելու երեխային կրծքով կերակրելու ժամանակ: Կրծքագեղձերը կարող են մեծանալ չափերով և պետք է ձեռք բերել նրանց համապատասխան կրծկալ, որպեսզի քչանա նրանց մկանների և մաշկի վրա ճնշումը: Մեծանում են նաև պտուկների շուրջ եղող շրջանակները, իսկ նրանց վրա գտնվող՝ խոնավացնող և հակամիկրոբային նյութ արտադրող միկրոգեղձերը դառնում են ավելի փքված և նկատելի: Կրծքագեղձերի վրա ի հայտ եկած և արտահայտված երակային ցանցը միանգամայն նորմալ է:

Պտղի՝ սննդային նյութերի և հեղուկների գնալով մեծացող պահանջները իր աճի և արգանդում հարմարավետ զգալու համար, կարող են մոր մոտ առաջացնել մաշկի չորություն: Մաշկն արդեն բավարար չափով խոնավություն և սնունդ չի ստանում: Ցանկալի է հրաժարվել օճառից և ագրեսիվ լվացող միջոցներից: Պետք է օգտագործել լոգանքի խոնավացնող քսուք-գելեր: Ինտիմ հիգիենայի համար կարելի է օգտվել հատուկ ինտիմ կաթնաթթվային քսուքներից:

Հղիության համար վտանգ կարող է ներկայացնել անգամ սովորական ստամոքս-աղիքային խանգարումը: Սրտխառնոցը, փսխումը, լիստերիոզով պայմանավորված դիարեան ( Listeria monocytogenes բակտերիաների առաջացրած թունավորում)  կարող են բերել պտղի հիպօքսիայի՝ թթվածնային անբավարարության և անգամ վիժման:

Այդ պատճառով, հղի կնոջ սննդի մեջ չպետք է լինեն չպաստերիզացված կաթ, տնային պատրաստման կաթնաշոռ, պանիրներ, լավ չեփված միս, ձուկ և հում ձու: Օգտագործելուց առաջ պետք է շատ լավ լվանալ միրգն ու բանջարեղեմը:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

  • Ձեռք բերել հղիների համար նախատեսված հատուկ ներքնազգեստ՝ անկար, փափուկ, շփման համար հաճելի, որը կարելի է օգտագործել նաև վաղ շրջանում: Եվ ցանկալի է, որ այն լինի բնակական գործվածքից:
  • Հրաժարվել օճառից և օգտագործել լոգանքի խոնավացնող քսուք-գելեր
  • Հղի կնոջ մաշկը պահանջում է մշտական նուրբ և հոգատար խնամք: Օճառը չորացնում է մաշկը, որն այս շրջանում ուժեղ խոնավացման կարիք ունի:
  • Սննդից հանել ապագա մոր համար վտանգավոր մթերքները


Ապագա մայրը պետք է խիստ ուշադիր լինի իր սննդի նկատմամբ: Հղի կնոջ սեղանին հայտնված ցանկացած կերակուր պետք է անցնի ներքին«որակի քննություն»:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ